Ես դատապարտում եմ նման մոտեցումը, իսկ ի՞նչ է կարծում այս հարցի շուրջ Նիկոլ Փաշինյանը

Այսինքն` ոչ ավել ոչ պակաս առաջարկվում է Հայ Առաքելական եկեղեցին հավասարեցնել օրինակ «կյանքի խոսքին» կամ « մորմոններին»

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան էջում գրում է․

«Այսօր «սորոսական» և գրանտային կազմակերպություններից մեկի ղեկավարը փաստացի դեմ է հանդես եկել ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված Հայ Առաքելական եկեղեցու բացառիկությանն ու նշել, որ փոփոխվող Սահմանադությամբ պետք է հռչակվի կրոնների հավասարություն:

Այսինքն` ոչ ավել ոչ պակաս առաջարկվում է Հայ Առաքելական եկեղեցին հավասարեցնել օրինակ «կյանքի խոսքին» կամ « մորմոններին»:

Ավելին, հարցականի տակ է դրվում բանակում հայ հոգևորականի ներկայության կարևորությունը: Դպրոցներից Հայ եկեղեցու պատմություն առարկան որպես առանձին առարկա հանելուց հետո` հեղափոխության ջատագովները հիմա էլ ձեռնամուխ են եղել ՀՀ Սահմանադրությունից հանել նրա բացառիկության դրույթը:

Ես դատապարտում եմ նման մոտեցումը, իսկ ի՞նչ է կարծում այս հարցի շուրջ իշխանությունը և մասնավորապես Նիկոլ Փաշինյանը:

Հ.Գ. Հայ եկեղեցին ազգային եկեղեցի է: Գարեգին Նժդեհ»։