Տավուշում ծանր վիրավորում ստացած և այսօր մահացած Ա․ Մուրադյանը Երևանի Մալաթիա վարչական շրջանից էր, 6 ամսվա զինծառայող․ News.am

Արթուր Մուրադյանը ծայրահեղ ծանր վիճակում էր, վիրավորվել էր հուլիսի 14-ին ՀՀ հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում

Տավուշում հուլիսի 14-ին ծանր վիրավորում ստանալուց հետո կյանքի համար մոտ 10-օրյա պայքար մղած և այսօր զինվորական հոսպիտալում մահացած 19-ամյա Արթուր Մուրադյանը Երևանի Մալաթիա վարչական շրջանից էր, 6 ամսվա զինծառայող։

Արթուրի մանկության ընկերը NEWS.am-ին պատմել է, որ Արթուրը զինծառայություն էր անցնում ավագ եղբոր հետ նույն զորամասում, որը կզորացրվի օգոստոսին։ Բացի այդ, Արթուրը ևս մեկ եղբայր ունի՝ 3 տարեկան։ 

Հիշեցնենք, որ Արթուր Մուրադյանը ծայրահեղ ծանր վիճակում էր, վիրավորվել էր հուլիսի 14-ին ՀՀ հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում։ Այսօր ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն տեղեկացրեց, որ նա մահացել է։