Ոստիկանության սպառազինության ցանկում փոփոխություն է տեղի ունեցել

Կառավարությունը փոփոխություններ կատարեց ՀՀ ոստիկանության սպառազինության մեջ ընդգրկված հրազենի, ռազմամթերքի, հատուկ միջոցների եւ ոստիկանության ծառայողի անհատական պաշտպանության միջոցների ցանկերում

Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 23-ի նիստում փոփոխություններ կատարեց ՀՀ ոստիկանության սպառազինության մեջ ընդգրկված հրազենի, ռազմամթերքի, հատուկ միջոցների եւ ոստիկանության ծառայողի անհատական պաշտպանության միջոցների ցանկերում:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ այս նախագծի ընդունումը պայմանավորված է Ոստիկանության սպառազինության մեջ հրազենի, ռազմամթերքի, հատուկ միջոցների եւ անհատական պաշտպանության միջոցների տեսակներ ընդգրկելու կամ դրանք սպառազինությունից հանելու վերաբերյալ եզրակացություն ներկայացնող հանձնաժողովի եզրակացության հիման վրա համպատասխան փոփոխություններ կատարելու անհրաժեշտությամբ:

Մասնավորապես, սպառազինության ցանկից դուրս են եկել արդեն իսկ չօգտագործվող եւ հնացած հրազենի, ռազմամթերքի, հատուկ միջոցների եւ անհատական պաշտպանության միջոցների տեսակները, ինչպես նաեւ Ոստիկանությունում պարեկային ծառայության ներդմամբ պայմանավորված ավելացվել են նոր տեսակներ։

Նախագծով կատարվող մյուս փոփոխություններն կրում են բացառապես տեխնիկական բնույթ։