Արսեն Թորոսյանը կորոնավիրուսի պատվաստանյութի համար բանակցում է Նուբար Աֆեյանի Moderna Inc-ի հետ

Ռուսաստանի պատվաստանյութի ստեղծման նկատմամբ կա հետաքրքրություն, միայն փորձարկումների ավարտից հետո կկարողանանք հասկանալ մեր հետագա քայլերը

«Հրապարակ» թերթը գրում է. «Ռուսաստանում պատվաստանյութի փորձարկումը շարունակվում է, սակայն լուրեր կան, որ ռուսական էլիտան պատվաստվել է դեռ ապրիլին: Իսկ Արսեն Թորոսյանը բանակցում է Նուբար Աֆեյանի Moderna Inc-ի հետ՝ պատվաստանյութի համար:

Հնարավո՞ր է չեղարկեք պայմանավորվածությունները և Ռուսաստանից գնեք՝ հարցրինք առողջապահության նախարարության խոսնակին։ «Պատվաստանյութի մասով դեռ հստակություն չկա՝ հետևում ենք բոլոր փորձարկումներին, և միայն դրական արդյունք գրանցած ընկերության հետ կտարվեն լուրջ բանակցություններ․․․ Ռուսաստանի պատվաստանյութի ստեղծման նկատմամբ կա հետաքրքրություն, միայն փորձարկումների ավարտից հետո կկարողանանք հասկանալ մեր հետագա քայլերը»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում