Վրաստանը երկարաձգել է միջազգային չվերթների արգելքը մինչև օգոստոսի 31-ը

Սահմանափակումները չեն տարածվում Թբիլիսիի միջազգային օդանավակայանից դեպի Մյունխենի, Փարիզի և Ռիգայի օդանավակայաններ կատարվող թռիչքների վրա

apsny.ge պորտալը` հղում տալով Վրաստանի քաղաքացիական ավիացիայի ծառայությանը հայտնում է, որ  Վրաստանում կրկին երկարաձգվել է միջազգային չվերթների արգելքը, այս անգամ` մինչև օգոստոսի 31-ը ներառյալ: 

Միևնույն ժամանակ սահմանափակումները չեն տարածվում Թբիլիսիի միջազգային օդանավակայանից դեպի Մյունխենի, Փարիզի և Ռիգայի օդանավակայաններ կատարվող թռիչքների վրա:

Մյունխեն-Թբիլիսի-Մյունխեն ավիահաղորդակցությունը կվերականգնվի օգոստոսի 2-ից, Փարիզ-Թբիլիսի-Փարիզ ավիահաղորդակցությունը` օգոստոսի 8-ից: