Սերիալներում ու սիթքոմերում անդիմակ խրախճանք է. Ռուբեն Մխիթարյան

Ամերիկայում, որտեղ հիվանդների քանակը անթիվ է ՈՉ ՄԻ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔ ՆՄԱՆ ԲԱՆ ՉԻ ԱՐԵԼ: Ամոթ է: ԱՄՈԹ

Պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իհարկե յուրահատուկ «հանճարեղ» որոշում էր հեռուստաալիքներին պարտադրելը, որ տաղավարներում դիմակ կրեն, այն դեպքում երբ սերիալներում ու սիթքոմերում անդիմակ խրախճանք է:

Ես 22 տարի աշխատել եմ հեռուստատեսային աշխարհում, կարծում եմ դժվար իմ կոմպետենտության վրա այդ հարցում կասկածեք: Հիմա ասելու եմ բաներ, որոնք շատ լավ գիտեն իշխող ուժի նվազագույնը 5 պատգամավոր, ովքեր երկար տարիներ աշխատել են նույն բնագավառում ու այսօր հանգիստ են տանում այդ աբսուրդը: (Չնայած իրենք բոլոր ավսուրդներն էլ հանգիստ տանում են):

Տաղավարում հնարավոր է պահել միջանձնային հեռավորություն, տաղավարները կարելի է մեկ ժամը մեկ ախտահանել, բոլոր նկարահանման տաղավարներում օպերատորները հեռու են կանգնում նվազագույնը 2-3 մետր իսկ կառավարման վահանակը գտնվում է լրիվ այլ սենյակում: ԱՅՍԻՆՔՆ՝ ԼՈՒՐԵՐԻ, ԻՆՏԵՐՎՅՈՒՆԵՐԻ, ԻՆՖՈՐՄԱՑԻՈՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐՈՒՄ ԱՆԻՄԱՍՏ Է ԴԻՄԱԿԻ ԱՌԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ: ԴԱ ՏԳԵՂ Է: ԴԱ ԹԱՔՑՆՈՒՄ Է ԷՄՈՑԻԱՆԵՐԸ: ԴԱ ՀԻՄԱՐՈՒԹՅՈՒՆ Է:

Իսկ հիմարություն է, որովհետև սերիալներում, որտեղ ՄԻՇՏ ՄԻԵՒՆՈՒՅՆ ՍԵՆՅԱԿՈՒՄ ԻՐԱՐ ՇԱՏ ԿԻՊ ԿԱՆԳՆԱԾ ԵՆ ՀՆՉՅՈՒՆԱՅԻՆ ՕՊԵՐԱՏՈՐԸ, 2 ՕՊԵՐԱՏՈՐ, ՌԵԺԻՍՈՐԸ, ԼՈՒՍԱՎՈՐՈՂԸ, ՏԵԽՆԻԿԸ, ԴԻՄԱՀԱՐԴԱՐԸ ԵՒ ՆԿԱՐԱՀԱՆՎՈՒՄ Է ՃԱՇԿԵՐՈՒՅԹ՝ ԿԱՐԵԼԻ Է ԼԻՆԵԼ ԱՌԱՆՑ ԴԻՄԱԿ:

Հ.Գ. Առաջին պլան չբերեք հոգեբանական գործոնը: Վրաստանում, կամ նույնիսկ Ամերիկայում, որտեղ հիվանդների քանակը անթիվ է ՈՉ ՄԻ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔ ՆՄԱՆ ԲԱՆ ՉԻ ԱՐԵԼ: Ամոթ է: ԱՄՈԹ»: