Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել

Պարույր Սևակ, Երասխ, Զանգակատուն բնակավայրերի մերձակայքում տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ կրակի դադարեցման ռեժիմը խախտվել է 3 անգամ

Հուլիսի 21-ի լույս 22-ի գիշերը և այսօր առավոտյան հայ-ադրբեջանական պետական սահմանին պահպանվել է հարաբերական անդորր։

Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից:

Սահմանագոտու տարբեր հատվածներում ադրբեջանական կողմը հրաձգային զինատեսակներից խախտել է կրակի դադարեցման ռեժիմը 7 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով շուրջ 20 կրակոց:

Ջիլ բնակավայրի մերձակայքում տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ կրակի դադարեցման ռեժիմը խախտվել է մեկ անգամ։

Այգեպար բնակավայրի մերձակայքում տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ կրակի դադարեցման ռեժիմը խախտվել է երկու անգամ:

Չափնի բնակավայրի մերձակայքում տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ կրակի դադարեցման ռեժիմը խախտվել է մեկ անգամ:

Պարույր Սևակ, Երասխ, Զանգակատուն բնակավայրերի մերձակայքում տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ կրակի դադարեցման ռեժիմը խախտվել է 3 անգամ:

Հակառակորդի կողմից հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում՝ «Անվախ» դիրքի ուղղությամբ ձեռնարկված անհաջող հարձակումից հետո կատարվում է լրահետախուզում։

ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները վստահորեն վերահսկում են օպերատիվ իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանագոտու ամբողջ երկայնքով, պահպանում են զսպվածություն և արձագանքում միայն հայկական դիրքերը թիրախավորող կրակին։