Ալիևը բնակարաններ և մեքենաներ է նվիրել մահացած ադրբեջանցի զինծառայողների ընտանիքներին

Իմ սերը թուրք ժողովրդի նկատմամբ գաղտնիք չէ. այսօր աշխարհում չկան նման մերձավոր երկու երկրներ. Ադրբեջանի նախագահ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հուլիսի 21-ին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած ռազմական գործողությունների հետևանքով մահացած ադրբեջանցի զինծառայողների ընտանիքներին բնակարաններ և մեքենաներ նվիրելու միջոցառման ժամանակ հայտարարել է, որ իր սերը թուրք ժողովրդի նկատմամբ գաղտնիք չէ: Այս մասին, ըստ tert.am-ի, գրում է minval.az կայքը:

«Այս օրերին մենք առաջինն աջակցություն ստացանք եղբայրական Թուրքիայից: Թուրքիայի Հանրապետության հարգելի նախագահ, իմ եղբայր Ռեջեփ Թայիփ Էրդողանն աջակցել է Ադրբեջանին, ասել է, որ գտնվում է Ադրբեջանի կողքին: Ցանկանում եմ իմ եղբորը երախտագիտությունս հայտնել աջակցության համար»,-ասել է Ադրբեջանի նախագահը:

«Ես նույնպես միշտ իմ հարգանքն եմ դրսևորել ընկերոջս ու եղբորս` Ռեջեփ Թայիփ Էրդողանի նկատմամբ: Իմ սերը թուրք ժողովրդի նկատմամբ գաղտնիք չէ: Ես բազմիցս նշել եմ, որ այսօր աշխարհում չկան նման մերձավոր երկու երկրներ»,-նշել է Ալիևը:

5

a

2

1