Հայ-ադրբեջանական հակամարտությունը վերածվում է թուրք-ռուսական պրոքսի պատերազմի

Փաստորեն Ալիեւի իշխանությունն արդեն Էրդողանից է կախված, դա նրա սուբյեկտայնության աստիճանի ցածրացում է նշանակում

Հայ-ադրբեջանական հակամարտությունը նոր որակ է ձեռք բերում, ինչը մինչեւ այժմ չի եղել, այն վերածվում է թուրք-ռուսական պրոքսի պատերազմի։

Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքական վերլուծաբան Ստեփան Դանիելյանը:

«Թուրքերը մտան խաղի մեջ, ադրբեջանցիներն ընդունեցին նման զարգացումը։ Ադրբեջանը Սիրիայի վերածվելու տարբերակի առաջ է կարող հայտնվել։

P.S. Փաստորեն Ալիեւի իշխանությունն արդեն Էրդողանից է կախված, դա նրա սուբյեկտայնության աստիճանի ցածրացում է նշանակում»,-նշել է նա: