Ադրբեջանն աշխատում է Ռուսաստանի դեմ. ունեմ ապացույցներ. Քաղաքագետը փաստաթուղթ է հրապարակել

Ունեմ բավարար հիմքեր (պայմանագրեր, նամակագրության եւ այլն) ապացուցելու, որ Ադրբեջանը ֆինանսավորել է այս բանաձեւի ընդունումը` մեր միջոցով նաեւ Ռուսաստանին խփելու համար

սուրեն սարգսյան

Կարծում եմ բոլորի համար ակնհայտ է, որ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի երեկվա բանաձեւը ոչ միայն հակահայկական, այլեւ հակառուսական է:

Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքապետ։ Սուրեն Սարգյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Բանաձեւը դրվել է շրջանառության մեջ Ադրբեջանի դեսպանության կողմից ֆինանսավորվելով, վստահ եմ տեքստը նույնպես նրանք են գրել:

Ունեմ բավարար հիմքեր (պայմանագրեր, նամակագրության եւ այլն) ապացուցելու, որ Ադրբեջանը ֆինանսավորել է այս բանաձեւի ընդունումը` մեր միջոցով նաեւ Ռուսաստանին խփելու համար: Պատրաստ եմ դրանք տրամադրել իշխանություններին` ռուսական կողմին փոխանցելու նպատակով:

ԱՄՆ-ում Ադրբեջանն աշխատում է նաեւ Ռուսաստանի դեմ եւ այս փաստին պետք է արձագանքի նաեւ Ռուսաստանը:

Կից հրապարակում եմ հասանելի պայմանագրերից մեկը»:

փաստաթուղթ