Ինչու են զինվորական պատիվ տալիս Աննա Հակոբյանին. սոցկայքը քննարկում է լուսանկարը

Լուսանկարում՝ կենտրոնակայանն է, այսինքն համայնքապետարանի շենքի մի մասը, որ տրամադրվել է ԱԻՆ-ի անձնակազմին

Սոցկայք հայկական տիրույթը քննարկում է մի լուսանկար, որում երևում է, թե ինչպես են զինվորական պատիվ տալիս ՀՀ վարչապետի տիկնոջը՝ Աննա Հակոբյանին, հայտնում է analitik.am-ը:

Լուսանկարին կից Աննա Հակոբյանը գրել էր.

«Արտակարգ իրավիճակների նախարարությունը պիլոտային ծրագիր է իրականացնում սահմանամերձ մի քանի գյուղում, նաեւ՝ Մովսեսում:

Լուսանկարում՝ կենտրոնակայանն է, այսինքն համայնքապետարանի շենքի մի մասը, որ տրամադրվել է ԱԻՆ-ի անձնակազմին։

Իմ այցի ընթացքում անձնակազմից երկու փրկարար դաշտում ծառայություն էին իրականացնում, հսկում էին, որպեսզի գյուղացին ապահով իր դաշտի գործն անի»։