Սնանկության դատարանի դատավորներ Գևորգ Նարինյանի և Արա Կուբանյանի լիազորությունները կասեցվել են՝ մինչև նրանց նկատմամբ հարուցված քրեական վարույթների ավարտը։ Այս մասին տեղեկանում ենք «Բարձրագույն դատական խորհրդի» կայքից։ Խորհուրդը վերը նշված որոշումները կայացրել է այսօր՝ հուլիսի 21-ին։
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 165-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու կապակցությամբ դատավորի լիազորությունները կասեցվում են Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ՝ մինչև քրեական գործով վարույթի ավարտը»
0Comments