Սերժ Սարգսյանն Արցախում է

Այցն անձնական բնույթ է կրում` Սերժ Սարգսյանը կայցելի մորը, հանդիպում կունենա ընկերների հետ

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Արցախ: Այցն անձնական բնույթ է կրում` Սերժ Սարգսյանը կայցելի մորը, հանդիպում կունենա ընկերների հետ:

ՀՀ երրորդ նախագահի գրասենյակի փոխանցմամբ, Սերժ Սարգսյանը կլինի նաև Ամարասում` տեղում ծանոթանալու վանական համալիրի վերականգնման աշխատանքների ընթացքին, ինչպես օրերս տեսակապի ժամանակ (bit.ly/2CSKG5y) խոստացել էր այդ աշխատանքներն իրականացնող պատասխանատուներին: