«Պոմպեո, մենք ընդունում ենք մարտը». Կադիրովը պատասխանել է Պետդեպարտամենտին

«Սև ցուցակում» ընդգրկելը նշանակում է, որ նրան արգելվում է մուտք գործել Միացյալ Նահանգներ

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը, ի պատասխան իրեն ԱՄՆ-ի «սեւ ցուցակում» ընդգրկվելու մասին պետքարտուղար Մայք Պոմպեոյի հայտարարության, ասել է, թե «ընդունում է մարտը, եւ հետագան ավելի հետաքրքիր կլինի»,- հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Երկուշաբթի Պետդեպարտամենտը հայտարարել է մարդու իրավունքների խախտման համար Կադիրովին ԱՄՆ «սեւ ցուցակում» ընդգրկելու մասին:

«Պոմպեո, մենք ընդունում ենք մարտը։ Հետագան ավելի հետաքրքիր կլինի»,- գրել է Կադիրովը իր Telegram-ալիքում: Չեչնիայի ղեկավարն իր մեկնաբանությունը ուղեկցել է լուսանկարով, որում ինքը գտնվում է զենքի պահեստում:

«Սև ցուցակում» ընդգրկելը նշանակում է, որ նրան արգելվում է մուտք գործել Միացյալ Նահանգներ: Ավելի վաղ Կադիրովն արդեն ներառվել էր ԱՄՆ ֆինանսների նախարարության պատժամիջոցների ցուցակում: