Եվ ինչ-որ մեկի մտքով անցնում է, որ այս զինվորին հնարավոր է հաղթե՞լ․ վարչապետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել, որտեղ խոսում են ՀՀ ԶՈւ 3-րդ բանակային կորպուսի՝ Բերդի տարածաշրջանում ժամկետային ծառայությունն ավարտող զինվորները

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել, որտեղ խոսում են ՀՀ ԶՈւ 3-րդ բանակային կորպուսի՝ Բերդի տարածաշրջանում ժամկետային ծառայությունն ավարտող զինվորները, ովքեր վերջին իրադարձությունների բերումով հրամանատարությանը խնդրում են դեռ իրենց չզորացրել։

Ավելի վաղ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ 3-րդ զորամիավորման ենթակա բոլոր զորամասերի զորացրման ենթակա ժամկետային պարտադիր զինծառայողները դիմել են իրենց հրամանատարությանը` խնդրելով դադարեցնել զորացրումները և թույլատրել շարունակել ծառայությունը իրենց համածառայակիցների ու հրամանատարների կողքին, քանի դեռ հաղթանակի վերջակետը դրված չէ:

«Բազմիցս ենք ականատես եղել մեր զինծառայողների հայրենասիրության դրսևորումներին: Այսօր էլ մեր տղաները վերստին ապացուցում եմ իրենց անմնացորդ նվիրումը հայրենիքին և ժողովրդին:

3-րդ զորամիավորման ենթակա բոլոր զորամասերի զորացրման ենթակա ժամկետային պարտադիր զինծառայողները միահամուռ դիմել են իրենց հրամանատարությանը` խնդրելով դադարեցնել զորացրումները և թույլատրել շարունակել ծառայությունը իրենց համածառայակիցների ու հրամանատարների կողքին, քանի դեռ հաղթանակի վերջակետը դրված չէ և քանի դեռ հակառակորդը ոտնձգությունների մտադրություն ունի: