Կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութի մասին. ինչպե՞ս է այն գործում  

Նախկինում նույն պլատֆորմի վրա են մշակել Էբոլա հեմոռագիկ տենդի եւ մերձավորարեւելյան շնչառական համախտանիշի դեմ 2 պատվաստանյութերը, երկուսն էլ երկարատեւ էֆեկտ են ունեցել

Կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութի ներարկումը առաջացնում է մարդու օրգանիզմում հումորալ իմունային պատասխան. սպասվում է, որ պատվաստվողների մոտ մշակվող իմունային պաշտպանությունը երկար ժամանակ կպահպանվի: Այսպես է դեղամիջոցի ազդեցությունը նկարագրել ՌԴ պաշտպանության նախարարության 48-րդ Կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտի պետ, Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ, Կենսաբանական գիտությունների դոկտոր, բժշկական ծառայության գնդապետ Սերգեյ Բորիսեւիչը «Կրասնայա զվեզդա» պարբերականի հետ զրույցում:

News.am-ի փոխանցմամբ՝ Lenta-ն հայտնում է, որ այս եզրահանգումները կատարվել են կենդանիների վրա պատվաստանյութի մինչկլինիկական փորձարկումներից հետո, :

Բորիսեւիչը նշել է, որ դեղամիջոցը երկփուլանի պատվաստանյութ է ներմկանային ներարկման համար: Այն ստեղծելիս պլատֆորմ է դարձել ադենովիրուսի կրողը, որի գենոմի մեջ է ներդրվել կորոնավիրուսի կցվող սպիտակուցը:

Նախկինում նույն պլատֆորմի վրա են մշակել Էբոլա հեմոռագիկ տենդի եւ մերձավորարեւելյան շնչառական համախտանիշի դեմ 2 պատվաստանյութերը, երկուսն էլ երկարատեւ էֆեկտ են ունեցել: