Դատավոր Գևորգ Նարինյանը երկու ամսով կալանավորվել է

Դատական նիստը նախագահել է դատավոր Մնացական Մարտիրոսյանը

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ այսօր՝ հուլիսի 20-ին, ՀՀ սնանկության դատարանի դատավոր Գևորգ Նարինյանը երկու ամսով կալանավորվել է։

Այս մասին NEWS.am-ին հայտնել է ԲԴԽ աշխատակազմի մամուլի եւ հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արման Խաչատրյանը։

Դատական նիստը նախագահել է դատավոր Մնացական Մարտիրոսյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը դիմել էր ԲԴԽ-ին դատավորներ Գևորգ Նարինյանի եւ Արա Կուբանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու եւ նրանց ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու նպատակով եւ ԲԴԽ-ն համաձայնություն էր տվել։