Կան դեպքեր, երբ չեզոքությունը զզվելի է․ Նարեկ Բավեյան

Ես հայ եմ ու պատրաստ եմ պայքարել իմ հողի համար յուրաքանչյուր թշնամու դեմ

Այս օրերին հանրության ուշադրությունն ամբողջությամբ կենտրոնացած է Հայաստանի սահմանին տիրող իրավիճակի վրա։ Սոցիալական ցանցերի իրենց էջերում այս թեմային անդրադառնում են նաեւ հայ հայտնիները։

Երգիչ Նարեկ Բավեյանն իր Instagram-ի Stories բաժնում, ուր յուրաքանչյուր ինֆորմացիա հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, նոր գրառում է կատարել․ «Ես քաղաքական գործիչ եւ դիվանագետ չեմ։ Ես էլ եմ խաղաղություն սիրում։ Բայց ես հայ եմ ու պատրաստ եմ պայքարել իմ հողի համար յուրաքանչյուր թշնամու դեմ։ Ամեն հայ զինվորի կյանք ինձ համար շատ թանկ է։

Հ․Գ․ Կան դեպքեր, երբ չեզոքությունը զզվելի է»։