Մոսկվայի կենտրոնում գտնվող էլիտար հյուրանոցներից մեկում հայտնաբերվել է հայտնի բլոգեր Աննա Համբարձումյանի դին: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են իրավապահ մարմինները:
«Նախնական տեղեկություններով, մահվան պատճառը եղել է գերդոզավորումը»,-նշել է գործակալության զրուցակիցը:
Աղջիկը հանդես է եկել տարբեր հեռուստաշոուներում որպես փորձագետ և Ինսթագրամում հանրաճանաչ բլոգ է վարել, որին բաժանորդագրված է 367 հազար մարդ:
Այժմ հետաքննություն է սկսվել։
0Comments