Մոսկվայում հայերը կիլոմետրանոց հերթ են կանգնել հայկական ծիրան գնելու համար: Այս մասին են վկայում բազմաթիվ Մոսկվայում ապրող հայերի ֆեյսբուքյան տեսանյութերը:
Նշենք, որ արդեն երկու օր է Ռուսաստանի տարբեր քաղաքների եւ, մասնավորապես, Մոսկվայի գյուղմթերքների շուկայում առաջացել էր բավականին լուրջ խնդիր. Ռուսաստանի ադրբեջանցիները ամեն կերպ խոչընդոտում էին եւ թույլ չէին տալիս, որպեսզի մեր հայրենակիցները Ռուսաստան տեղափոխած գյուղմթերքը կարողանային իրացնել ռուսաստանյան շուկաներում:
Ամենամեծ խնդիրն առաջացել էր Մոսկվայի «Ֆուդ սիթի» մեծածախ առեւտրի շուկայում, որի կայանատեղիում երկու օր է կայանած էին հայաստանյան պետհամարանիշերով բեռնատարներ՝ բեռնված գյուղատնտեսական մթերքներով եւ մասնավորապես՝ ծիրանով:
ՌԴ-ում Հայաստանի դեսպանը եւ Ռուսաստանի հայերի միությունը կապ են հաստատել Մոսկվայի «Ֆուդ սիթի» շուկայի սեփականատերերի հետ, ընթացել են բանակցություններ, որպեսզի խնդիրը վերջնականապես կկարգավորվի:
Մինչ այդ Մոսկվայում եւ հարակից շրջաններում բնակվող հայերն են գնում ծիրանը, որպեսզի այն չփչանա:
0Comments