Հայերը վերահսկողություն են սահմանել Բաքու-Թբիլիսի մայրուղու ու երկաթուղու, Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի վրա. Լապշին

Մարտի դաշտում, նրանք, պարզվեց, շարքային վախկոտներ են, ովքեր 11 ընկերոջ դի թողնելով՝ նահանջել են Տավուշի ստրատեգիական բարձրություններից

Իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Թռավ Մամեդյարովի ունքահաստ թռչնակը, այնինչ այնպես էր գեղգեղում. «Կպատժենք Լապշինին օրենքի ամբողջ խստությամբ՝ Ղարաբաղում շրջելու համար»: Նրանք մտածում էին, թե ՀՀ Զինված ուժերի վրա հարձակումը նույնքան ուրախ ու անվտանգ գործ է, որքան իսրայելցի բլոգերին ալիևյան ինքնաթիռով Բաքու քարշ տալը:

Նայում եմ հիմա այդ նույն հատուջոկատայիններին, ովքեր ինձ հետ տարբեր ձևերով կանգնած լուսանկարվում էին, կարդում եմ նույն այդ Մամեդյարովի հայտարարությունները ու հասկանում, որ նրանց համարձակությունը ներում է միայն անզեն բլոգերի վրա, այն էլ՝ ձեռնաշղթաներով կապկպված:
Իսկ այ մարտի դաշտում, նրանք, պարզվեց, շարքային վախկոտներ են, ովքեր 11 ընկերոջ դի թողնելով՝ նահանջել են Տավուշի ստրատեգիական բարձրություններից:

Դա հայերին հնարավորություն է տվել վերահսկողություն սահմանել Բաքու-Թբիլիսի մայրուղու ու երկաթուղու վրա, և հարվածի տակ դնել Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը: Փառք հնագույն Ադրբեջանին, Լապշինին հաղթանակողին, հերոսներին փառք»: