Ադրբեջանի արդեն նախկին արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ պաշտոնը հավերժ չէ, դրա համար ինքն իրեն լավ է զգում պաշտոնանկությունից հետո՝ հավելելով, որ երկար տարիներ աշխատել է ու ծառայել:
Նա նշել է, որ դեռ տանն է, ապագայի մասով դեռ պլաններ չունի, եթե ունենա, կխոսի այդ մասին:
Մամեդյարովը որոշում չունի նաև այն մասով՝ կմնա արդյո՞ք Ադրբեջանում, թե կմեկնի ԱՄՆ իր երեխաների մոտ:
0Comments