Առեղծվածային խցեր՝ Եգիպտոսում սրբազան լեռան մեջ. ԼՈՒՍԱՆԿԱՐ

Ինչի՞ համար էին նախատեսված այդ խցիկները

խուց

Եգիպտացի հնագետները, որոնց խումբը գլխավորել է Մոհամեդ Աբդ ալ-Բադյան, հայտնաբերել են մի քանի առեղծվածային խցիկ ժայռում, երբ ուսումնասիրել են հնագույն Աբիդոսի շրջանում սրբազան լեռը։ Հնագիտական բացահայտումների մասին հաշվետվությունը, ինչպես news.am-ի փոխանցմամբ գրում է «Ռոսիյսկայա գազետա»-ն, տարածվել է Եգիպտոսի հնությունների հարցերով նախարարության կայքում։

Կայքում ասվում է, որ գիտնականներն ուսումնասիրել են Աբիդոս քաղաքի հարավում ութ կիլոմետր երկայնքով տարածքը։ Հնագետների խնդիրն էր հայտնաբերել մարդու ներկայության հետքեր, որոնք թողել են մարդիկ տարբեր ժամանակաշրջաններում։ Գիտնականները հայտնաբերել են արտասովոր անցքեր՝ տեղակայված սրբազան ժայռի լանջին։

Ուշադրությունը սեւեռելով փաստին, որ անցքերն ունեն հստակ ուղիներ՝ գիտնականները որոշել են, որ դրանք ձեռակերտ օբյեկտներ են։ Գտնելով ալպինիստական սարքավարումներ՝ հետազոտողները համոզվել են իրենց իրավացիությամ մեջ․ անցքերը հնագույն խցերի մուտք էին, որոնք եղել են ժայռի ներսում։

«Ժայռում որոշ անցքեր մեկսենյականոց խցերի մուտքեր էին, մյուսներում կարող էին լինել մինչեւ երեք կամ անգամ հինգ խցիկներ։ Մենք դեռեւս չգիտենք՝ ինչի համար էին նախատեսված այդ խցիկները, սակայն կարող ենք ենթադրել, որ դրանք ունեին կրոնական նշանակություն։ Դա են վկայում խցերում հայտնաբերված նստարաններն ու կամարները»,-նշում են Եգիպտոսից հնագետները՝ հավելելով, որ գտածոները դեռեւս ուսումնասիրման փուլում են։

1