Կոչ ենք անում բոլոր կողմերին հարգել հրադադարի ռեժիմը. Եվրոպական ժողովրդական կուսակցություն

Այս հակամարտությունը պետք է լուծվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մանդատի շրջանակներում եւ դրանց հիմնարար սկզբունքներով

Եվրոպական ժողովրդական կուսակցությունը խիստ անհանգստացած է հայ-ադրբեջանական սահմանին վերջին էսկալացիայի կապակցությամբ:

«Այս հակամարտությունը պետք է լուծվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մանդատի շրջանակներում եւ դրանց հիմնարար սկզբունքներով:

Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին հարգել հրադադարի ռեժիմը եւ անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները՝ հետագա զոհերից խուսափելու համար, հատկապես խաղաղ բնակչության շրջանում», - ասված է ԵԺԿ հայտարարության մեջ: