Ադրբեջանի կառավարության սիոնիստ խորհրդականը Բաքվին հրահրել է պատերազմել Հայաստանի դեմ․ parstoday.com

Ադրբեջանի սիոնիստ խորհրդականը Հայաստանը բնութագրել է որպես Հարավային Կովկասի աղքատ երկիր, որտեղ տարածված է կորոնավիրուսը

Ադրբեջանի կառավարության սիոնիստ խորհրդականը Բաքվին Հայաստանի դեմ հրահրելու մասին ասել է. «Ադրբեջանի բանակը իր ուժը ցուցադրելու համար սպասում էր ճիշտ ժամանակին և այն եկել է»:

Ազարթաջ լրատվական գործակալության հաղորդման համաձայն, նշելով, որ Փաշինյանի կառավարությունը հայտնվել է անելանելի վիճակում, Արիել Գութը  հավելել է, որ Բաքուն ԼՂ հակամարտությունը լուծելու համար, բացի պատերազմն այլ ճանապարհ չունի:

Նրա ասեով. «Ինչպես  Կառլ Ֆոն Կլավդիոսն է գրել. «Պատերազմը քաղաքականության շարունակությունն է և հաղթանակը միայն պատերազմի դաշտը գրավել չի նշանակում»:

Նա հավելել է, որ Փաշինյանի վարչակարգը երկիրը քաոսի է վերածել ու նման պարտությունը չի բացառվում:

Ադրբեջանի սիոնիստ խորհրդականը Հայաստանը բնութագրել է որպես Հարավային Կովկասի աղքատ երկիր, որտեղ տարածված է կորոնավիրուսը: Նա նշել է, որ Փաշինյանի կառավարությունը զբաղված է ամբոխավարությամբ:

Արիել Գութը նշել է. «Իրականում, եթե Ադրբեջանը ՄԱԿ-ի կոնվենցիայի 51-րդ կետի համաձայն որոշի տարածքներ ազատագրել, ունի միջազգային իրավունքից օգտվելու հնարավորություն, քանի որ Լեռնային Ղղարաբաղը և մերձակա 7 քաղաքներն Ադրբեջանի մաս են կազմում, որը 1992թ աշտոնապես ճանաչվել է ՄԱԿ-ի կողմից:

parstoday.com

Նյութի աղբյուրը՝ analitik.am