Էլմար Մամեդյարովը հրաժարական է տվել Ադրբեջանի արտգործնախարարի պաշտոնից

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը այսօր հայտարարել է, որ չի կարողացել գտնել ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովին

Ըստ ԶԼՄ-ներում հրապարակված տեղեկությունների՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը այսօր հայտարարել է, որ չի կարողացել գտնել ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովին։

Ադրբեջանական կառավարության այսօրվա նիստի ժամանակ Իլհամ Ալիևը սուր քննադատության է ենթարկել ԱԳ նախարարության աշխատանքը։

Նա նույնիսկ նկատել է, որ Մամեդյարովը ներկա չէ, ինչին վարչապետ Ալի Ասադովը հայտարարել է, որ ինքը կապ է հաստատել Մամեդյարովի հետ, և վերջինս ասել է, որ աշխատում է տանից, ինչը Ալիևի զարմանքն է հարուցել։

Ալիևը հայտարարել է, որ Մամեդյարովի ղեկավարած գերատեսչության աշխատանքից դժգոհ է, քանի որ չի անում այն, ինչը անհրաժեշտ է թեկուզ Ղարաբաղյան հարցով։