Մեր ԶՈւ-ն հուլիսի 12-ից սկսած խոցել է հակառակորդի 13 ԱԹՍ. Արծրուն Հովհաննիսյան

Հովհաննիսյանի խոսքով` ընդհանուր օպերատիվ իրավիճակը երեկ կեսգիշերից հետո հանգիստ է եղել, ըստ էության, կրակոցներ եւ հատկապես մեծ տրամաչափի զենքերից կրակոցներ չեն եղել

Հուլիսի 12-ից սկսած մինչեւ երեկ գիշեր մեր զինված ուժերը խոցել են հակառակորդի թվով 13 ԱԹՍ-ներ, որոնցից 10-ը հարվածային եւ 3-ը՝ հետախուզական: Այս մասին այսօր՝ հուլիսի 15-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Իջեւանում ստեղծված լրատվական ճգնաժամային կենտրոնի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանը:

«Սա պետք է նշեմ, որ բավականին բարձր ցուցանիշ է»,-ասաց նա:

Հովհաննիսյանի խոսքով` ընդհանուր օպերատիվ իրավիճակը երեկ կեսգիշերից հետո հանգիստ է եղել, ըստ էության, կրակոցներ եւ հատկապես մեծ տրամաչափի զենքերից կրակոցներ չեն եղել: