Պետք է նախահարձակ լինենք. Սասուն Միքայելյան

Պետք է ամեն դեպքում զգոն լինենք, կարող է ուրիշ ուղղությամբ հարձակվեն

Հենց առաջին օրվանից համակգործակցում է Երկրապահ կամավորականների միությունը ՀՀ պաշտպանության նախարարության հետ և պատրաստ սպասում ենք: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանի իրավիճակին:

«Պետք է ամեն դեպքում զգոն լինենք, կարող է ուրիշ ուղղությամբ հարձակվեն: Երկրապահը միշտ պատրաստ է: Հրահանգ է եղել, որ մարզերում զգոն լինեն, սակայն պետք չէ ինչ-որ քայլերի գնալ՝ առանց նախարարության թույլտվության: Մենք ՀՀ պաշտպանության նախարարության հետ համագործակցում ենք, սպասում ենք հրահանգների»,-ասաց նա:

Հարցին, թե ինչպիսին պետք է լինեն Հայաստանի գործողությունները, Սասուն Միքայելյանը պատասխանեց. «Չգիտեմ ինչ քայլեր պետք է արվի, իրավիճակը ցույց կտա, բայց ամեն դեպքում, եթե հանկարծ փորձեն նորից ինչ-որ ուղղությամբ լայնածավալ հարձակվել, պետք է նախահարձակ լինենք, դա իմ անձնական կարծիքն է»:

Նա նշեց, որ այս իրավիճակն էլ ցույց տվեց, որ մենք ունենք մարտունակ լավ բանակ և ամեն մի ոտնձգության դեմ կարող են առնել:

ՀՀ պաշտպանության նախարարությունը տեղեկացրել է, որ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող փոխհրաձգությունների հետևանքով hակառակորդի արձակած կրակից մահացու վիրավորում են ստացել ժամկետային զինծառայողներ, կրտսեր սերժանտ Սմբատ Գևորգի Գաբրիելյանը և կրտսեր սերժանտ Գրիշա Վահանի Մաթևոսյանը։ Իսկ ավելի վաղ ևս երկու զինծառայողներ էին մահացու վիրավորում ստացել հակառակորդի կրակոցից՝ մայոր Գարուշ Վեմիրի Համբարձումյանը և կապիտան Սոս Փայլակի Էլբակյանը: