Ո՞նց է լինում, որ կորոնավիրուսը կաֆեում չի տարածվում, բայց ակցիայի ժամանակ տարածվում է

Ցույց տվեք մի կետ, որ սահմանափակում է մարդկանց հավաքներ իրականացնելու իրավունքը

«Ի՞նչ էին արել Խոր Վիրապում, որ պետք է բերեին այս բաժանմունք:

Ոստիկանության Արտաշատի բաժինը հերթական միավորն է, որ ապացուցում է, որ սպայի ուսադիրը, օրենքը, ՀՀ Սահմանադրությունը կդնի Փաշինյանի ոտքերի տակ թույլ տալով, որ նա իր կեղտոտ ոտքերը սրբի նրանց վրա:

Ցույց տվեք մի կետ, որ սահմանափակում է մարդկանց հավաքներ իրականացնելու իրավունքը:

Ո՞նց է լինում, որ կորոնավիրուսը կաֆեում չի տարածվում, բայց ակցիայի ժամանակ տարածվում է: Ոստիկանները մեզանից պահանջում են սրբորեն պահպանել սոցիալական հեռավորություն, բայց իրենք չեն պահում սոցիալական հեռավորություն:

Այսօրվա դրությամբ արտակարգ դրությունը պահպանում են քաղաքական հավաքների սահմանափակումը երկարաձգելու համար, քանի որ Նիկոլ Փաշինյանը պանիկական վախեր ունի փողոցային հավաքների նկատմամբ, դրա համար փնթի ձևով փորձում է սահմանափակել հավաքները»,-այս մասին ասաց Ադեկվատ միաբանության անդամ Կոնստանտին Տեր- Նակալյանը։