«Ով առաջինը թքի ВОЗ-ի տղու վրա՝ կունենա մրցանակ». Միքայել Մինասյան

Ես քմծիծաղով եմ վերաբերվում եվրոպական կառույցների վերջին 2,5 տարվա լռությանը և վստահ եմ, որ նրանք շարունակելու են ևս 5 տարի լռել

Վերջին երկու շաբաթում ստացել եմ բազմաթիվ հարցեր, որոնց հիմքում մարդկանց նեղացվածությունն ու կասկածն է «Ստի վերջը» շարքի դադարեցման կապակցությամբ: Փորձել եմ պատասխանել այդ և այլ հարցերի: Ինչպես նաև ժամանակ առ ժամանակ այս ձևաչափում կպատասխանեմ ձեր հարցերին:

Опубликовано Mikayel Minasyan Воскресенье, 12 июля 2020 г.
Live24.am-ը ներկայացնում է

Հայաստանի Հանրապետության այսօրվա ղեկավարությունը Հայաստանից սարքեց երրորդ երկիր, իսկ երրորդ երկրներում արժեքային համակարգ չկա։ Երրորդ երկրներին վերաբերվում են որպես երրորդ երկիր՝ страна изгой։ Ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնեց Միքայել Մինասյանը՝ մեկնաբանելով միջազգային կառույցների լռությունը։

«Մենք միակ երկիրն ենք, որտեղ 10 տարի ԿԳԲ-ի դեմ ժողովրդավարության համար պայքարող գրանտ ստացողը՝ Վարդգես Գասպարին, հիմա պայքարում  է ԿԳԲ-ի համար։ Որովհետև ռեալ պոլիտիկում չկան արժեքներ»։ Մինասյանը նշեց, որ արևմտյան արժեքները նույն քրիստոնեական արժեքներն են, որոնց հիմքում ժողովրդավարությունն է, արժեքային համակարգը և մարդու իրավունքները. «Ես քմծիծաղով եմ վերաբերվում եվրոպական կառույցների վերջին 2,5 տարվա լռությանը և վստահ եմ, որ նրանք շարունակելու են ևս 5 տարի լռել, որպեսզի մենք հնարավորություն ունենանք դատելու 89+1-ին՝ Նիկոլ Փաշինյանին և մեր ԱԺ սիրելի պատգամավորներին բոլոր օրենքները խախտելու համար»։

Օգտատերերից մեկի այն հարցին,թե ինչու ոչ-ոք չթքեց «սրանց վրա», Մինասյանը պատասխանեց, որ շատերն են արդեն թքել, բացի ֆեյքերից և անպատասխանատու սփյուռքահայերից, և նույնիսկ սկսվել է թքածը լիզելու պրոցես։

Մինասյանը նաև մրցույթ հայտարարեց․ «Ով առաջինը թքի ВОЗ-ի տղու վրա՝ կունենա մրցանակ, իսկ թե ինչ՝ կհայտնի ավելի ուշ»։


Առավել մանրամասն՝ տեսանյութում։