«Պետք է քննարկվի Նաիրա Զոհրաբյանի պաշտոնավարման նպատակահարմարությունը». Սուրեն Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ոչ ոք մարդկանց իրավունքները ոտնահարելու իրավունք չունի, այդ թվում նաև Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի  նախագահը
նաիրա զոհրաբյան

իմ քայլը

Ոչ ոք մարդկանց իրավունքները ոտնահարելու իրավունք չունի, այդ թվում նաև Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի  նախագահը: Այս մասին այսօր՝ հուլիսի 10-ին  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ֆեյսբուքյան ուղիղ եթերի հարց ու պատասխանի ժամանակ ասաց Սուրեն Գրիգորյանը՝ պատասխանելով օգտատիրոջ  հարցին՝ Նաիրա Զոհրաբյանը, լինելով ԱԺ-ում Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի նշտական հանձնաժողովի  նախագահ իրավունք ունի՞ ոտնահարել մարդու իրավունքները և  Ինչ  պատիժ է հասնում կամ արդյո՞ք նա համապատասխանում է իր պաշտոնին:

«Ոչ ոք մարդկանց իրավունքները ոտնահարելու իրավունք չունի, այդ թվում նաև Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի  նախագահը: Այլ է հարցը, որ կարծում եմ հենց այդ հանձնաժողովի նախագահի կողմից  նման վարքագիծ դրսևորելը առավել ամոթալի է և կասկածի տակ է դնում՝ ինչքանով այդ անձը կարող է  իր առաքելությունն իրականացնել, եթե նա այն  դրսեւորողների առաջին կրողն է, որոնց դեմ օրենքով պետք է պայքարեր: Տվյալ վարքագծից ելնելով՝ կարծում եմ, պետք է քննարկվի իր պաշտոնավարման նպատակահարմարությունը»,-նշեց Գրիգորյանը:

Հարցին՝ իսկ արդյոք պատրաստվում են քննարկել այդ հարցը  Սուրեն Գրիգորյանը հավելեց, որ տվյալ գործընթացը չի կարող աննկատ մնալ. «Երբ որ քննարկվի այդ հարցը, հանրությունը կտեղեկանա այդ մասին»: