Մամեդյարովը չի մեկնաբանում իր հրաժարականի մասին խոսակցությունները

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովն արձագանքել է արտաքին քաղաքական գերատեսչությունում բարձրաստիճան պաշտոնյաների աղմկահարույց ձերբակալություններին
մամեդյարով

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովն արձագանքել է արտաքին քաղաքական գերատեսչությունում բարձրաստիճան պաշտոնյաների աղմկահարույց ձերբակալություններին: Unikal.org-ի հետ զրույցում Մամեդյարովը նշել է, որ ցավում է կատարվածի համար։

«Իմ հայտարարությունները կարող են ազդել հետաքննության ընթացքի վրա։ Ինչ վերաբերում է ձերբակալություններին, ապա ես շատ եմ ցավում»,- ասել է Մամեդյարովը՝ հրաժարվելով մեկնաբանել իր հավանական հրաժարականի մասին խոսակցությունները։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ադրբեջանի ՊԱԾ-ն հատուկ օպերացիա էր իրականացրել Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունում, որի ընթացքում ձերբակալել էին Արտաքին գործերի կառավարման պետ, նախարարության մրցութային հանձնաժողովի նախագահ Ֆարհադ Մոլազադեին, տնտեսական բաժնի պետ Սալիմ Ալիզադեին և հյուպատոսաիրավաբանական բաժնի պետ Նուրփաշա Աբդուլաևին: