ՍԴ անդամներն, իհարկե, կդիմեն, ու ՄԻԵԴ–ը կընդունի դիմումը, ու հանրությունը կզգա իրեն խաբված. Անժելա Էլիբեգովա

Դիմումը չի մերժվել, քանզի դեռ դիմում չեն էլ ներկայացրել

Անժելա Էլիբեգովան ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Երբ մանիպուլյացիայա արվում՝ «ՄԻԵԴ–ը մերժեց ՍԴ դատավորների դիմումը» ոճի մեջ, հաշվարկը արված է, իհարկե, որ մարդիկ չեն խորանալու, չեն բացելու ու չեն կարդալու ՄԻԵԴ–ի տված ռելիզը, որտեղից պարզ կլինի, որ՝

ա) դիմումը չի մերժվել, քանզի դեռ դիմում չեն էլ ներկայացրել

բ) միջնորդություն է եղել միջանկյալ միջոցի մասին

գ) ասվել ա ՄԻԵԴ–ից, որ միջանկյալ միջոցը կյանքի սպառնալիքի դեպքում է ընդունվում, հետևաբար՝ կարող են դիմել արդեն ընդհանուր հիմունքներով։

Ինչո՞ւմ է այստեղ խնդիրը՝ ՍԴ անդամները, իհարկե, կդիմեն ու ՄԻԵԴ–ը կընդունի դիմումը ու հանրությունը կզգա իրեն խաբված, քանի որ իրենց լրիվ այլ բան էր ներկայացվել քարոզչության կողմից»։