Ամպրոպային բնույթի ինտենսիվ անձրևներ և քամու ուժգնացում. եղանակը Հայաստանում 

Առաջիկա 3 օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 6-8 աստիճանով

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ հուլիսի 9-13-ը հատկապես երեկոյան ժամերին Հայաստանի առանձին շրջաններում սպասվում են ամպրոպային բնույթի ինտենսիվ անձրեւներ, տեղ-տեղ՝ կարկուտ, ամպրոպի ժամանակ հնարավոր է մինչեւ 25-30 մ/վ քամու ուժգնացում:

Հուլիսի 9-ին Հայաստանի շրջանների մեծ մասում գիշերային ժամերին եւ օրվա երկրորդ կեսին սպասվում են կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպ: Ամպրոպի ժամանակ հնարավոր է մինչեւ 25-30 մ/վ քամու ուժգնացում, առանձին վայրերում սպասվում է նաեւ կարկուտ: Առաջիկա 3 օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 6-8 աստիճանով:

Երեւանում գիշերը եւ ցերեկային ժամերին սպասվում են կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ մինչեւ 20-25 մ/վ քամու ուժգնացում: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +20+22, վաղը ցերեկը՝ +32+34:

Օդի ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում գիշերը՝ +11+16, ցերեկը՝ +22+27,

Կոտայքի լեռներում գիշերը՝ +11+16, ցերեկը՝ +22+27,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +17+20, ցերեկը՝ +30+32,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +11+16, ցերեկը՝ +22+27,  

Լոռիում գիշերը՝ +11+15, ցերեկը՝ +24+29,  

Տավուշում գիշերը՝ +15+19, ցերեկը՝ +30+34,   

Արագածոտնի լեռներում գիշերը՝ +11+16, ցերեկը՝ +22+27, 

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +18+21, ցերեկը՝ +31+34,

Արարատում գիշերը՝ +18+23, ցերեկը՝ +32+35,  

Արմավիրում գիշերը՝ +18+23, ցերեկը՝ +32+35,  

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +11+16, ցերեկը՝ +22+27,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +18+23, ցերեկը՝ +32+35,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ +17+22, ցերեկը՝ +32+36,   

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +25+29,

Արցախում գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +25+29 (հովիտներում գիշերը՝ +17+22, ցերեկը՝ +32+36):