Չար մարդկանց ծրագրերը միշտ քանդվել են. նրանք մեծամտացել են և ըմբոստացել Աստուծո դեմ

Աստուծո Խոսքը մոտ է քեզ, «քո բերանում և քո սրտում». ոչ մի չարություն չի կարող հաղթել Քրիստոսի հետևորդներին
Հիսուս

Արմեն Հարեյանի ֆեյսբուքյան էջից.

Աստուծո Խոսքը մոտ է քեզ, «քո բերանում և քո սրտում»:

Դու մի վախեցիր:

Չար մարդկանց ծրագրերը միշտ քանդվել են:

Նրանք մեծամտացել են և ըմբոստացել Աստուծո դեմ:

Բայց չեն հաջողել, որովհետև Աստված պաշտպանել է իր ժողովրդին:

Բայց իր ժողովրդին, ով ձևական չէ, այլ իր բերանում ու սրտում ունի Աստուծո Խոսքը:

Եթե դու էլ Քրիստոսի հետևորդ ես, ապա դու էլ բերանովդ վկայիր այդ մասին ու սիրտդ մաքուր պահիր:

«Որովհետեւ, եթէ քո բերանով Հիսուսին Տէր խոստովանես եւ քո սրտում հավատաս, թէ Աստված նրան հարություն տվեց մեռելներից, կփրկվես. քանի որ արդարանալու համար սրտով էք հավատում եւ փրկության համար խոստովանում բերանով. քանզի Գիրքն ասում է. «Ամենայն ոք, որ հավատա նրան, չի ամաչելու» (Հռ 10:9-11):

Դուք էլ վկայեք բարեկամներ ջան:

Թող բոլորն իմանան թէ դուք Քրիստոսի հետևորդն էք: Ոչ մի չարություն չի կարող հաղթել Քրիստոսի հետևորդներին: