Փաստորեն իշխանության ինքնապաշտպանական բնազդը գոնե մի փոքր, բայց աշխատեց

Շրջանառությունից հանվել է ԱԺ-ում իշխանական ֆրակցիայի նախագիծը, որը նախատեսում էր դիմակ չկրելու համար տուգանքը դարձնել 20000-50000 դրամ

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Փաստորեն իշխանության ինքնապաշտպանական բնազդը գոնե մի փոքր, բայց աշխատեց։
Շրջանառությունից հանվել է ԱԺ-ում իշխանական ֆրակցիայի նախագիծը, որը նախատեսում էր դիմակ չկրելու համար տուգանքը դարձնել 20000-50000 դրամ:
Լավ է, շատ լավ է։
Համոզված եմ, որ եթե տուգանքների ավելացման հարցի շուրջ, հանրության կողմից բողոքի ալիք չբարձրանար, ապա իշխանության այս որոշման «նպատակահարմարության» պահը կլիներ փոքր ինչ այլ)»։