Հայաստանում կան խմբեր, որոնք ի դեմս Ռուսաստանի ունեն հավերժ թշնամի

Կար ժամանակ, երբ հակառակն էր, կար հավերժ դաշնակից ի դեմս Ռուսաստանի, և` հակառակը
պուտին

ստեփան

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«- «Ես պնդում եմ, որ ոչ հեռանկարային է այս կամ այն երկիրը համարել Անգլիայի հավերժ թշնամի, կամ հավերժ դաշնակից։ Մենք չունենք մշտական դաշնակիցներ, մենք չունենք հավերժ թշնամիներ։ Միայն մեր շահերն են անփոփոխ և մեր պարտքն է դրանց հետամուտ լինելը»:

- «Աշխարհն այնքան անարդեր է թվում, երբ Ռուսաստանի դեմ ոչ ոք չի պատերազմում»:

Հենրի Պալմերստոն (Բրիտանիայի վարչապետ 1859 – 1865թթ., Բրիտանիայի արտգործնախարար 1830 -1834թթ., 1835 – 1841թթ., 1846 – 851թթ.),
1848 թվականից Եվրոպայում սկսված հեղափոխական շարժումների հոգևոր հայրն ու կազմակերպիչը:

Հիմա Հայաստանում կան խմբեր, որոնք ի դեմս Ռուսաստանի ունեն հավերժ թշնամի և ի դեմս Արևմուտքի` հավերժ դաշնակից: Կար ժամանակ, երբ հակառակն էր, կար հավերժ դաշնակից ի դեմս Ռուսաստանի, և` հակառակը:
Պալմերստոնից շատ բան կա սովորելու, թեկուզ 150 տարի ուշացումով:

Հ.Գ. Ինչն է հետաքրքիրը, անգլիացիներն ճանաչելով միայն հավերժ շահերն, այլ երկրներում գաղափարներն կարողացել են օգտագործել որպես լծակ, որպեսզի մարդիկ հանուն ինչ-որ գաղափարների դուրս գան իրենց երկրների շահերի դեմ: Իրոք, անգլիացիներից սովորելու շատ բան կա:

Ի դեպ, Պալմերստոնի աջակցությամբ 1847-ին Մարքսն ու Էնգելսը Լոնդոնում հիմնում են Կոմունիստական Միությունը»։