Իմ քայլը փոշմանել է. տուգանքների չափը բարձրացնող նախագիծը հանվել է օրակարգից

Քիչ առաջ Իմ քայլի պատգամավորներից մի քանիսը հանդես են եկել գրառմամբ, որ խմբակցությունում քննարկումների արդյունքում եկել են եզրահանգման, որ վաղվա արտահերթին նախագիծը օրակարգ չի բերվի
իմ քայլը

Քիչ առաջ Իմ քայլի պատգամավորներից մի քանիսը հանդես են եկել գրառմամբ, որ խմբակցությունում քննարկումների արդյունքում եկել են եզրահանգման, որ վաղվա արտահերթին նախագիծը օրակարգ չի բերվի։

Հիշեցնենք՝ Ազգային ժողովի իշխող խմբակցությունը շրջանառության մեջ էր դրել մի նախագիծ, որի համաձայն.բաց տարածքներում դիմակ չկրելու համար տուգանքը 10000 ՀՀ դրամից դառնում է 20000  դրամ, փակ տարածքներում և տրանսպորտում դիմակ չկրելու համար տուգանքը դառնում է 50000  դրամ:

Նույն արարքը կրկին կատարելու դեպքում`տուգանք կրկնակի չափով`40 և 100 հազար դրամ:
Առաջարկում են նաեւ կրճատել տուգանքի բողոքարկման ժամկետը՝  երկու անգամ`30-ի փոխարեն դարձնեելով 15 օր:

Դիմակ չկրելու համար տուգանքի բողոքարկումը վարչկական կամ դատական կարգով այլևս չի կասեցնելու դրա կատարումը, այսինքն գումարի բռնագանձում լինելու է ցանկացած դեպքում:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին այս  նախագծի հիմնական զեկուցող էր նշանակված իմքայլական Մարիա Կարապետյանը: