Ոստիկանապետն իր տեղակալների  ու նախկին ոստիկանապետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակել

Արման Սարգսյանը ծառայողական քննության շրջանակներում կհրավիրվի ոստիկանություն

Ոստիկանության պաշտոնական կայքը հաղորդագրություն է տարածել անդրադառնալով, ինչպես իրենք են նշել՝ զանգվածային լրատվության միջոցներից մեկում «Կոռուպցիոն բացահայտումներ ոստիկանությունում, որոնք գաղտնի են պահվում» վերտառությամբ հոդվածին։

Ոստիկանությունից հայտնում են, որ ոստիկանության պետ Վահե Ղազարյանի հանձնարարությամբ հրապարակման հիման վրա ոստիկանության շտաբում նշանակվել է ծառայողական քննություն:

Նշենք, որ խոսքը վերաբերում է ոստիկանության երկու տեղակալներին՝ Հայկ Մհրյանին և Արթուր Մարտիրոսյանին, ովքեր ի դեպ, ոստիկանության նախկին պետ Արման Սարգսյանի համակուրսեցիներն էին և հենց նա էլ նշանակել էր նրանց այդ պաշտոններում: Խոսքը վերաբերում է նաև նախկին ոստիկանապետ Արման Սարգսյանին, ով ծառայողական քննության շրջանակներում կհրավիրվի ոստիկանություն: