ԱՄԷ Դուբայ քաղաքը երեքշաբթի օրվանից կրկին օտարերկրյա զբոսաշրջիկների կընդունի: Այս մասին հայտնում է Интерфакс-ը՝ հղում տալով Արաբական Միացյալ Էմիրությունների իշխանություններին:
Միևնույն ժամանակ Դուբայ ժամանած անձինք հարկադրված կլինեն ներկայացնել կորոնավիրուսի բացասական պատասխանով թեստ կամ թեստավորում անցնել օդանավակայանում: Դրական թեստով զբոսաշրջիկներին կուղարկեն 2-շաբաթյա կարանտինի:
Էմիրությունների քաղաքացի հանդիսացող անձինք, որոնք գտնվում են երկրի սահմաններից դուրս, կարող են Դուբայ վերադառնալ երկուշաբթի օրվանից սկսած: Ժամանելուն պես նրանց մոտ նույնպես կստուգվի կորոնավիրուսի առկայությունը, և կինքնամեկուսանան մինչև թեստի պատասխանի հայտնի դառնալը: Թեստավորման դրական ելքի դեպքում նրանք ստիպված կլինեն կարանտինի մեջ 2 շաբաթ մնալ:
0Comments