Դուք անպարտելի եք

Ոչ ոք չի կարող ընդդիմանալ Իմ Կամքին. ոչ մարդիկ և ոչ իսկ աշխարհը, եթե դուք իսկապես վստահեք Ինձ և ձեր գործերը Իմ տնօրինությանը հանձեք
Հիսուս

 

Հուլիսի 5

Ես ձեզ հետ եմ՝ պատրաստ օգնելու, հավասարակշռելու և օրհնելու ձեզ: Ոչ ոք չի կարող ընդդիմանալ Իմ Կամքին. ոչ մարդիկ և ոչ իսկ աշխարհը, եթե դուք իսկապես վստահեք Ինձ և ձեր գործերը Իմ տնօրինությանը հանձեք:

Նավարկողներին երբեմն  այնպես է թվում, որ ամեն մի նոր ալիք կարող է խորտակել նավը կամ շեղելով՝ դարձնել նրա ընթացքը: Սակայն նավապետը իր փորձառությամբ գիտի, որ հակառակ փոթորկահույզ ալիքների՝ նավարկում է ուղիղ՝ դեպի հարկավոր նավակայան: Ուրեմն, վստահեք Ինձ՝ ձեր փրկության Նավապետին: