Հրապարակվել է Ռուսաստանի նոր Սահմանադրության տեքստը

Պետդուման արդեն սկսել է օրենսդրական դաշտի փոփոխության ուղղությամբ աշխատանքները

Ռուսաստանի նոր Սահմանադրության տեքստը, որը փոփոխվել է համաժողովրդական քվեարկության արդյունքում, հրապարակվել է իրավական տեղեկատվության պորտալում: Այս մասին analitik.am-ի փոխանցմամբ՝ հայտնում է Լենտան։

Նոր Սահմանադրությունն ուժի մեջ է մտել այսօր՝ հուլիսի 4-ին: Պետդուման արդեն սկսել է օրենսդրական դաշտի փոփոխության ուղղությամբ աշխատանքները:

Պետական ​​շինարարության և օրենսդրության հարցերով հանձնաժողովի ղեկավար Պավել Կրաշենիննիկովի խոսքերով, Հիմնական օրենքի նոր դրույթներն իրականացնելու համար անհրաժեշտ է ընդունել մոտ 80-90 օրենք: