Հոգևոր լիություն. ԱՍՏԾՈ ԿԱՆՉԸ

Ձեր միջավայրի մարդկանց մեջ դուք փնտրեք միայն նրանց, ովքեր սիրել գիտեն, ովքեր անկեղծ են, ազնիվ ու քաջ

Հիսուս

Հուլիսի 3

Տեր, սիրում ենք Քեզ ու ցանկանում Քեզ համար ապրել մեր ողջ կյանքը:

Ի՛մ որդիներ. «Երանի նրանց, որ քաղցն ու ծարավն ունեն արդարության, որովհետև նրանք պիտի հագենան»: Այս է իրական հագեցումը ու ճշմարիտ բավականությունը:

Հոգևոր իրողությանց այս լիության մեջ է, որ կարող է բավարարվածություն ստանալ, բուժվել ու հանգստություն գտնել սրտով հիվանդը, նվաղածը և սպառվածը: «Տեր, Ո՞ւմ մոտ պիտի գնանք: Դու հավիտենական կյանքի խոսքեր ունես». կասեք նաև դուք: «Դու սեղան ես պատրաստել մեր առջև»: Կյանքի Հացը. կերակուրը՝ Երկնքից իջած:

Շատ քչերը հասկացան, որ չորս կամ հինգ հազարին կերակրելը՝ պարզ օրինակն էր այն բանի, որ Ես մի օր՝ իբրև կերակուր, կմատուցվեմ Իմ ժողովրդին:

Մտածեք սպասվող այն հրաշքների մասին, որոնք վաղ թե ուշ պիտի հայտնվեն նրանց, ովքեր Ինձ մոտ են հանգրվանել: Ոմանց համար այս հարյուրավոր տարիները, Իմ ասածներից ու արածներից շատերը դեռևս ծածկված խորհուրդ են մնում: Իմ երկրավոր կյանքից շատ բաներ հոգու աչքով դեռևս չուսումնասիրված տարածք է: Միայն պարզ սրտերին և Ինձ հետ քայլող հոգիներին է, որ այս իրողությունները կարող են հայտնի լինել: Ես այս բաները պահել եմ իրենց իմաստուն ու խորագետ կարծողներից և հայտնել պարզ տղաներին:

Ձեր հոգին մի ծանրաբեռնեք աշխարհի մեղքով ու տրտմություններով: Միայն Քրիստոս է, որ կարող է վերցնել այդ ծանրությունները և հաղթանակած դուրս գալ: Ձեր միջավայրի մարդկանց մեջ դուք փնտրեք միայն նրանց, ովքեր սիրել գիտեն, ովքեր անկեղծ են, ազնիվ ու քաջ: