Թուրքիայի գերագույն դատարանը հայտարարել է, որ Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարի կարգավիճակը կարող է փոխվել երկրի նախագահի հրամանագրով: Այս մասին տեղեկացնում է haberturk.com կայքը:
Դատախազը նշել է, որ 1934 թվականին Թուրքիայի Հանրապետության հիմնադիր և առաջին նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի` Սուրբ Սոֆիայի տաճարին թանգարանի կարգավիճակ տալու մասին որոշումն օրինական է, բայց երկրի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իրավունք ունի փոխել տաճարի կարգավիճակը:
Տաճարի ապագայի վերաբերյալ Թուրքիայի պետական խորհրդում անցկացված դատական նիստը տևել է ընդամենը 17 րոպե: Պետական խորհրդի որոշումը տաճարի ապագայի վերաբերյալ պարզ կլինի 15 օրվա ընթացքում:
Սուրբ Սոֆիայի տաճարը բյուզանդական ճարտարապետության հուշակոթող է: Այն կառուցվել է 532-537 թվականներին ՝ Հուստինիանոս կայսեր կողմից, որը որոշել էր այս տաճարով հավերժացնել Կոստանդնուպոլսի փառքը:
0Comments