Մանվել Գրիգորյանի աղջիկը «փախել է» ընտրյալի հետ

Էջմիածինն այդ լուրից փոթորկվել է

Էջմիածնում պտտվող լուրերի համաձայն՝ օրերս Մանվել Գրիգորյանի եւ Նազիկ Ամիրյանի դուստրը՝ Այծեմնիկը, ամուսնացել է։

Էջմիածինն այդ լուրից փոթորկվել է, քանի որ ԵԿՄ նախկին նախագահի դուստրը ոչ թե ավանդական կարգով է ամուսնացել, այլ «փախել է» իրցու հիմա բնակվում է ամուսնու հետ։ Գրիգորյանը, ասում են, չի համակերպվում այս փաստի հետ եւ հրաժարվում է հայրական օրհնությունը տալ։

Գրիգորյանի դստեր ընտրյալն Էջմիածնի նախկին փոխքաղաքապետ Վազրիկ Գրիգորյանի որդին է։ Իսկ Վազրիկ Գրիգորյանը փոխքաղաքապետ է եղել այն տարիներին, երբ Էջմիածնի «ղեկը» Մանվելի որդու՝ Կարեն Գրիգորյանի ձեռքում էր:

Մանվել Գրիգորյանը դստերը չի ներում մի քանի պատճառով․ նախ, որ, ի հեճուկս իրենց ավանդական ընտանիքի չգրված օրենքների, աղջիկն ամուսնացել է ոչ ավանդական ճանապարհով, եւ երկրորդ՝ Գրիգորյանի ականջին շշուկներ են հասել, որ Վազրիկ Գրիգորյանի ընտանիքը հաշվենկատ ամուսնություն է ծրագրել:

Նա կարծում է, որ խնամիները որոշել են Այծեմնիկին հարս բերել եւ «Մանվելի միլիոններով փակել իրենց պարտքերը»: