Նիկոլ Փաշինյանը բռնել է իմքայլականների վախը

Պատգամավորներին Նիկոլ Փաշինյանի անունից տեղեկացրել են, որ այլեւս կրկին կարող են վայելել իրենց անհոգ կյանքը․ «Հրապարակ»

Նիկոլ Փաշինյանին հաջողվեց բռնել իմքայլական պատգամավորների վախը:

Իշխող խմբակցության անհնազանդ պատգամավորների «սեւ ցուցակ» կազմելուց եւ իրավապահների՝ նրանց հետ կապված հանձնարարություններից հետո «Իմ քայլը» մեկ մարդու կուսակցություն է հիշեցնում, որտեղ վերջին օրերին Նիկոլ Փաշինյանի համար ճակատագրական նախագծերն ընդունվում են միաձայն:

Պատգամավորներին Նիկոլ Փաշինյանի անունից տեղեկացրել են, որ այլեւս կրկին կարող են վայելել իրենց անհոգ կյանքը՝ «սեւ ցուցակն» ուղարկվում է արխիվ:

Վերջին օրերին մատուցած ծառայությունների դիմաց Փաշինյանը «համաներում» է հայտարարել:

«Հրապարակ»