Հաղթահարել վախը. ԱՍՏԾՈ ԿԱՆՉԸ

Վախը մի համարեք իբրև արդյունք ձեր տկարության, հիվանդության կամ մտահոգության
Live24.am-ը ներկայացնում է

Հիսուս

Հուլիսի 1

Սովորեք այս գերազանց դասը. կարողացեք ամեն օր մնալ փոթորկի մեջ և Աստծուն ապավինել: Կարևորն այն չէ, թե ինչ վշտեր ու դժվարություններ կբերի օրը. Իմ պահանջը այն է, որ դուք սիրով ու խնդությամբ լցվեք՝ ինչ էլ որ պատահի:

Ոչ թե տրտմությամբ լցված համակերպությունը, այլ՝ սերն ու խնդությունն է Իմ Կամքը ընդունելու իրական նշանը: Այնպես արեք, որ ձեզ հանդիպող ամեն մեկը ձեզնից բաժանվի քաջալերված ու երջանիկ: Սիրով ու խնդությամբ վերաբերվեք բոլոր նրանց հետ, ում հանդիպում եք. լինեն նրանք փոքրիկ երեխաներ, թե երիտասարդներ, տարեկից, թե արդեն ծերացած, վշտի տակ կքվածներ, թե անհոգ կամ մեղավոր մարդիկ:

Մի վախեցեք: Հիշեք, թե անապատի մեջ Ես ինչպես դիմավորեցի չար դևը ու հաղթեցի նրան. «Հոգու սրով, որ Աստծո Խոսքն է»: Դուք էլ պետք է ունենաք ձեր պարզ ու անմիջական պատասխանը՝ չարի հարուցած ամեն տեսակ վախի դիմաց. արագ ու ճիշտ պատասխանը՝ հաստատված Ինձ վրա ունեցած ձեր վստահությամբ: Որտեղ հնարավոր է՝ ասեք այն բարձրաձայն:

Արտասանված բառը իր յուրահատուկ ուժն ունի: Վախը մի համարեք իբրև արդյունք ձեր տկարության, հիվանդության կամ մտահոգության, այլ ընդունեք այն՝ իբրև ձեր դեմ հարուցած մի իրական փորձություն, ինչի վրա հարկավոր է հարձակվել ու հաղթել: