«Ենթադրում եմ, որ մամուլում շրջանառվող այդ լուրը զուտ իրենց ենթադրությունն է։
Այսօր հուլիսի 1-ն է, իսկ արտակարգ դրության սահմանված ժամկետը լրանում է հուլիսի 14-ին, և դեռևս շատ շուտ է ասելու, թե ինչ է տեղի ունենալու 14-ից հետո։
Սպասենք, քննարկումներն ընթացքի մեջ են, արդյո՞ք կերկարաձգվի, կամ որքա՞ն ժամանակով կերկարաձգվի, եթե նման որոշում կայացվի, հայտնի կլինի»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը։
Նրա կարծիքով՝ հուլիսի 12-ին կամ 13-ին արդեն պարզ կլինի, թե ինչ է սպասվելու։
Հիշեցնենք, որ մամուլում լուրեր են շրջանառվում, որ իշխանությունները մտադիր են մինչև դեկտեմբեր երկարաձգել արտակարգ դրության ռեժիմը, ինչն առաջին հերթին ուղղված է ընդդիմության դեմ՝ հանրային միջոցառումները կանխելու համար։
0Comments