Սերգեյ Բագրատյանը ԲՀԿ-ի հետ չի շփվում, անջատել է հեռախոսը, նույնիսկ Ծառուկյանի դատական նիստերի ժամանակ չի գնացել՝ աջակցելու

Որոշ տեղեկություններով՝ իշխանությունը քրեական գործերով վախեցրել է ԲՀԿ-ական Սերգեյ Բագրատյանին
Սերգեյ Բագրատյան

«Հրապարակ» թերթը գրում է. «Գագիկ Ծառուկյանի` կորոնավիրուսով վարակվելու պատճառով ԲՀԿ-ականները «կարճատեւ» արձակուրդ են վերցրել՝ առնվազն 2 շաբաթ հանդիպումներ չեն ունենալու, սակայն թեժ աշնան պլանները մշակվում են։

Հիվանդ են նաեւ պատգամավորներ Արթուր Գրիգորյանը եւ Կարինե Պողոսյանը։

Որոշ տեղեկություններով՝ իշխանությունը քրեական գործերով վախեցրել է ԲՀԿ-ական Սերգեյ Բագրատյանին։

Նա մի քանի շաբաթ է՝ ԲՀԿ-ի հետ չի շփվում, անջատել է հեռախոսը, նույնիսկ Ծառուկյանի դատական նիստերի ժամանակ չի գնացել՝ աջակցելու նրան։ Երեկ մեզ չհաջողվեց կապվել նրա հետ, Արման Աբովյանը փոխանցեց, որ որեւէ տեղեկություն չունի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում