ArmLur.am-ը շարունակում է ներկայացնել պաշտոնատար անձանց հայտարարագրերը, որոնք վերջիններս ներկայացնում են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով: Այս անգամ կանդրադառնանք ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությանը՝ ներկայացնելով տվյալներ նախարարի եւ փոխնախարարների հայտարարագրերից:
Այսպիսով, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն իր հայտարարագրում անշարժ գույքի մասին որեւէ տվյալ չի ներկայացրել, չկան տվյալներ նաեւ տրանսպորտային միջոցների առկայության մասին: Դրամական միջոցներ բաժնում նախարարարը նշել է 1 մլն 290 հազար դրամի եւ 4 մլն 244 հազար՝ բանկային հաշվում առկա գումար: Արայիկ Հարությունյանի մեկ տարվա եկամուտը գոյացել է աշխատավարձից ՝ 16 մլն դրամ՝ նախարարի աշխատավարձ, և 142 հազար դրամ էլ Երևանի պետական համալսարանից:
Անդրադառնանք նախարարի տեղակալներին. նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ունի համատեղ սեփականությամբ բնակարան Երևանի Ավան վարչական շրջանում, ինչպես նաև 2010 թվականին թողարկված Toyota մակնիշի ավտոմեքենա, որը փոխնախարարը ձեռք է բերել 2018 թվականին: Արթուր Մարտիրոսյանը, որպես բանկային հաշվում առկա գումար, հայտարարագրել է 18 մլն 140 հազար դրամ, իսկ կանխիկ՝ 7 մլն 800 հազար դրամ: «Դասավանդիր Հայաստան» ծրագրի շրջանակներում փոխնախարարը մեկ տարված ընթացքում ստացել է 2 մլն 850 հազարմդրամ:
Նախարարի մյուս տեղակալ Արայիկ Խզմալյանը, համատեղ սեփականությամբ ունի երկու բնակարանի, երկուսն էլ Երևանի Աջափնյակ վարչական շրջանում:
Նյութն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:
Ո՞վ է ԿԳՄՍ փոխնախարարներից ամենահարուստը
Համատեղ սեփականությամբ ունի երկու բնակարան․ «Ժողովուրդ»
0Comments